Բաժիններ՝

Ֆիլիպինների սկանդալային նախագահը խոստովանել է իր կատարած սպանությունները

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ անձամբ է սպանել կասկածյալներին, երբ զբաղեցրել է Դավաոյի քաղաքապետի պաշտոնը։ Այս մասին նա պատմել է, խոսելով այն մասին, որ ոստիկանությունը թմրավաճառների դեմ պայքարի շրջանակում սպանում է կասկածյալներին, հաղորդում է inquirer.net-ը։

«Դավաոյում ես դա անձամբ եմ արել, որպեսզի ցույց տամ ոստիկանությանը, որ եթե ես դա կարող եմ անել, ինչու նրանք չեն կարող»,- հայտարարել է Դուերտեն։

Նա հավելել է, որ անձամբ պարեկային հսկողություն է իրականացրել մոտոցիկլետով ու որոնել է կասկածյալների, որպեսզի նրանց սպանի։

Դուերտեն ընդգծել է, որ չի պատրաստվում դադարեցնել պայքարը թմրավաճառության դեմ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆիլիպինների իշխանությունները ոստիկանների մի քանի տասնյակ գաղտնի ջոկատներ են ստեղծել, որոնք հաշվեհարդար են տեսնում թմրավաճառների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031