Չինաստանն ԱՄՆ-ին սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ
ԱՄՆ-ի կողմից միջամտությունը «միասնական Չինաստանի» գոյության սկզբունքին, բացասական ազդեցություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով Թայվանի հարցերով Չինաստանի պետական խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Ան Ֆենշանին։
««Միասնական Չինաստան» սկզբունքի գոյությանը հետևելը ամերիկա-չինական հարաբերությունների զարգացման հիմքն է, Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության հիմնաքարը»,- հայտարարել է պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ։
«Եթե այդ հիմքը ենթարկվի միջամտության կամ խախտման, ապա Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների միջև առողջ ու կայուն զարգացումը կխախտվի»,- հավելել է նա։
Չինաստանը կտրուկ էր արձագանքել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի միջև կայացած հեռախոսազրույցին։
Թրամփը քննադատել էր «միասնական Չինաստանի» գաղափարը։