![](/banners/BeFunky-design.jpg)
Սահակաշվիլին Պորոշենկոյին համեմատել է թուրքմենբաշու հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/saakashvili-1.jpg)
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի հետ, որը կրում էր «թուրքմենբաշի» տիտղոսը: Այդկերպ Սահակաշվիլին մեկնաբանել է ուկրաինական ԶԼՄ-ներում գրաքննության հետ կապված իրավիճակը, հայտնում է «Վեստին»։
Նա դժգոհել է, որ վերջին շրջանում իրեն չեն հրավիրում հեռուստաեթեր։ «Նման բան տեղի է ունենում Թուրքմենստանում, որտեղ այլընտրանքային իրականություն ստեղծած թուրքմենբաշին էր։ Եթե մարդը չի երևում հեռուստացույցով, մարդը չկա։ Կներեք, մեզ մոտ Պորոշենկո՞ն է, թե՞ թուրքմենբաշին։ Մեզ մոտ հետմայդանային Ուկրաինա՞ն է, թե՞ Թուրքմենստանը»,- վրդովվել է Սահակաշվիլին։
Նա նաև ընդգծել է, որ ուկրաինական հեռուստաալիքները «մեկ օրում կորցրեցին իր հանդեպ հետաքրքրությունը»։