Բաժիններ՝

Կոլորոդոյում դատարանը ընտրիչներին պարտադրել է քվեարկել Քլիոնթոնի օգտին

Կոլորադո նահանգի դատարանը պարտավորեցրել է ընտրիչներին քվեարկել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հայտնում է Fox31-ը։

«Կոլորադոյի ընտրիչների կոլեգիայի բոլոր անդամները պարտավոր են քվեարկել այն թեկնածուի օգտին, որը հաղթանակել է ԱՄՆ նախագահական ընտրություններում այս նահանգում»,- հայտարարել է դատավոր Էլիզաբեթ Սթարսը՝ այդկերպ բավարարելով հայցը, որը ներկայացվել էր Կոլորադոյի 9 ընտրիչներից 2-ի կողմից։

Դատարանում հասկացրել են, որ եթե ընտրիչները չհետևեն վճռին, ապա բոլոր ընտիչները ավտոմատ կերպով կզրկվեն իրենց պաշտոններից։

Բացի այդ՝ այն ընտրիչները, որոնք չեն համաձայնի աջակցել Քլինթոնին, կարող են դատապարտվել 1 տարվա բանտարկության կամ 1000 դոլար տուգանքի։
Ընտրիչների քվեարկությունը, որը պետք է հաստատի քվեարկության ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է կայանա Կոլորադո նահանգի մայրաքաղաքում դեկտեմբերի 19-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս