Բաժիններ՝

ՌԴ-ն կասկածվում է Brexit-ի հարցով հանրաքվեին միջամտելու մեջ. The Indenendent

Ռուսաստանը կարող էր ազդել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքի վրա։ Այս մասին հայտարարել է Լեյբորիստական կուսակցությունից Համայնքների պալատի պատգամավոր Բեն Բրեդշոուն, գրում է The Indenendent-ը։
Նրա կարծիքով՝ Կրեմլը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա այն նույն սխեմայով, ինչ մասնավորապես, ԱՄՆ-ում։

«Ոչ միայն նրանց (ռուսների) միջամտությունը, ներկայումս ապացուցված է, ոչ միայն ԱՄՆ-ի նախագահական քարոզարշավին, սակայն, հավանաբար, նաև մեր հանրաքվեին։ Մենք դեռ դրա ապացույցը չունեն, սակայն ես կարծում եմ, որ դա միանգամայն հնարավոր է»,- ասել է Բրեդշոուն։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը հաշվարկում է, որ մեծաթիվ ներգաղթյալները կապակայունացնեն ԵՄ-ն։

«Երբ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի ռազմավարությունը ազատ աշխարհի թուլացումն է, ու որ երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր փախստականների ամենամեծ հոսքի ուղղությունը կանխամտածված է, այդ պլանի մաս է կազմում»,- ընդգծել է պատգամավորը։

Բրեդշոուի կարծիքով՝ Ռուսաստանը կմիջամտի նաև Ֆրանսիայի ընտրություններին։
Դաունինգ-Սթրիթի մամուլի քարտուղարը մեկնաբանել է, որ որևէ ապացույց չկա այն բանին, թե Ռուսաստանը միջամտել է Brexit-ի հարցով հանրաքվեին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս