Բաժիններ՝

Լավրովն ու Զարիֆը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության և Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 14-­ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում` «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան­-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների և նրանց աջակիցների ճնշման հարցը: Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակին, մասնավորապես, անհրաժեշտ օժանդակությունը Հալեպ տեղափոխելու խնդրին: Երկու կողմերը հաստատել են ՄԱԿ­-ի անվտանգության խորհրդի 2254 բանաձևին համաձայն` սիրիական հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում իրենց հանձնառությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031