Բաժիններ՝

Թուրքմենստանում աշակերտները կսովորեն նախագահի գրած գրքերով

Թուրքմենստանի կրթության նախարարությունը պարտադրել է դպրոցներին ուսումնական գործընթացում օգտագործել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի «Իմաստության աղբյուր» գիրքը։

Ինչպես հայտնում է chrono-tm.org կայքը, այդ գրքի մեջբերումներն ու հատվածները հրամայված է կիրառել ուսումնական գործընթացի ժամանակ։

«Իմաստության աղբյուր» գիրքը առածների ու ասացվածքների ժողովածու է, որը «արտացոլում է ժողովրդի հոգևոր աշխարհը, նրա աշխարհընկալումն ու փիլիսոփայությունը»։

Բերդիմուհամմեդովի մեկ այլ գիրք աշակերտները պարտավոր են անցնել 7-րդ դասարանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս