Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության եւս մեկ պատգամավոր

Անկարայի Էսինբողա օդանավակայանում ձերբակալվել է Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Ալիջան Օնլուն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Օնլուի նկատմամբ բացված են 12 տարբեր վարույթներ, եւ դատարանը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել:

Թուրքիայի Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից տարվող հետաքննությունների շրջանակում դեկտեմբերի 12­-ին ձերբակալվել էին կուսակցության խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելը և Սիիրթից (Սղերթ) ընտրված պատգամավոր Բեսիմե Քոնջան, որոնք մեղադրվում են «զինված հանցախմբի անդամ լինելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու», «անօրինական հավաքներին և երթերին մասնակցելու» մեջ: Նրանց սպառնում է 10­-23 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս