Հալեպը մի քանի ժամից կազատվի ապստամբ ուժերից. «Ամերիկայի ձայնը»

Արեւելյան Հալեպում պատսպարված ապստամբները պիտի վայր դնեն զենքը ու հեռանան քաղաքից՝ խուսափելու համար լուրջ հետեւանքներից, ասել է Սիրիայի բանակի մամլո ծառայության ղեկավարը։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Նրանց առջեւ դրված են ընտրություն կատարելու սահմանափակ տարբերակներ, կամ պիտի հանձնվեն, կամ պիտի մեռնեն»,- ասել է գեներալ Սամեեր Սուլեյմանը՝ խոսելով Դահրաթ Ավաթից։

Սուլեյմանի խոսքերով, բանակը Հալեպում վերջնական հաղթանակի մասին հայտարարությամբ հանդես կգա ամենաուշը չորեքշաբթի օրը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանորդ Վիտալի Չուրկինի խոսքերով էլ, ձեռք է բերվել ապստամբ ուժերի հեռացումն ապահովելու մասին համաձայնություն, ինչն ի կատար պիտի ածվի մի քանի ժամվա ընթացքում։

Ավելի վաղ ստացվել էին հաղորդագրություններ այն մասին, որ Սիրիայի բանակի զինվորականները Հալեպի արվարձաններից մեկում իրականացրել են 82 քաղաքացիների մտածված սպանություններ։

Սիրիայի բանակը հերքում է սպանությունների, ինչպես նաեւ գերիներին տանջամիջոցների ենթարկելու մասին լուրերը։ Սիրիայի կառավարության դաշնակից Ռուսաստանն էլ հայտարարել է, որ ապստամբներն են, որ մոտ 1ՕՕ հազար քաղաքացիների օգտագործում են որպես մարդկային վահան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031