![](/banners/BeFunky-design.jpg)
Շավքաթ Միրզիյոևն ստանձնեց Ուզբեկստանի նախագահի պաշտոնը
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/88d5bbafbb92910c531c1f7509542e14.jpg)
Այսօր կայացել է Ուզբեկստանի նորընտիր նախագահ Շավքաթ Միրզիյոևի երդմնակալության արարողությունը երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ։ Վերջինս պաշտոնապես դարձել է երկրի նախագահ։
Ինչպես հայտնում է Lenta-ն, հանրապետության ԿԸՀ նախագահ Միրզա-Ուլուգբեկ Աբդուսալիմովը Միրզիյոևին է հանձնել նախագահի վկայականը։
Դրանից հետո վերջինս ձեռքը դրել է Ղուրանի ու Սահմանադրության վրա և երդվել «խստորեն հետևել Սահմանադրությանն ու հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»։
Ըստ Ուզբեկստանի ԿԸՀ-ի՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 88.61 տոկոսը։
Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրությունները անցկացվել են դեկտեմբերի 4-ին։