Բաժիններ՝

Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են Հալեպին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ քննարկել է Հալեպում իրավիճակը: Այդ մասին տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին:

«Նրանք քննարկել են Հալեպում վերջին իրադարձությունները, այնտեղից գրոհայինների դուրս գալը, ինչպես նաև քաղաքի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը»,­- ինչպես հաղորդում է Sputnik-­ը, ասել է Կասեմին: Նրա խոսքով՝ սիրիական դիվանագիտության ղեկավարը տեղեկացրել է իր գործընկերոջը, որ կառավարությունը շարժվում է հանձնվող գրոհայինների ավտանգ դուրս բերման ուղղությամբ և հումանիտար օգնություն է ցուցաբերում Հալեպի բոլոր բնակիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031