Բաժիններ՝

Վալենտինա Մատվիենկոն խնդրել է ՆԳՆ-ին վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացիների ցուցակները, որոնց մուտքը ՌԴ արգելվում է

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խնդրել է ՌԴ ՆԳՆ-ին վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացիների ցուցակները, որոնց մուտքը ՌԴ արգելվում է այս կամ այն պատճառներով։ Նման խնդրանք նա հայտնել է կառավարական ժամի ընթացքում, որն անցկացվել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի մասնակցությամբ, տեղեկացնում է TASS-ը։

Սենատորը նպատակահարմար է համարում «ևս մեկ անգամ վերադառնալ այդ ցուցակներին՝ դրանք մանրամասն վերլուծության ենթարկելով»։

«Ու եթե այնտեղ իսկապես ներառված են քաղաքացիներ, որոնք հատել են փողոցը կարմիր լույսի ներքո կամ գերազանցել են արագությունը ավտոմեքենայով երթևեկելիս, հնարավոր է արդյոք վերանայել այց ցուցակները, դրանք ճշտել ու այդ կարգի քաղաքացիների համար համաներում հայտարարել»,- ասել է նա։

Մատվիենկոն ընդգծել է, որ սենատորները պարբերաբար հանդիպում են ԱՊՀ երկրների դեսպանների հետ։

«Նրանք շատ ցավագին են դա ընկալում ու մշտապես հարց են բարձրացնում այդ ցուցակների ճշգրտման հետ կապված»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031