«Ադրբեջանն Իսրայելից մինչ օրս գնել է 5 միլիարդ դոլարի սպառազինություն». Իլհամ Ալիև
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 13-ին Բաքվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ռազմական համագործակցության հարցեր։
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այդ համագործակցությունը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Որպեսզի ցույց տամ, թե որքան լայն է այդ համագործակցությունը, ձեր ուշադրությանը կներկայացնեմ հետևյալ թիվը։
Պայմանագրերի արժեքը, որոնք մինչ օրս ստորագրել են ադրբեջանական ու իսրայելական ընկերությունները, կապված պաշտպանական սարքավորումների ձեռքբերման հետ, կազմում է մոտ 5 միլիարդ դոլար, իսկ ավելի ճիշտ՝ 4 միլիարդ 850 միլիոն դոլար։
Այդ պայմանագրերի զգալի մասն արդեն կատարվել է։ Մենք դեռևս աշխատում ենք դրա վրա և շատ գոհ ենք նման համագործակցությունից»,- հայտարարել է Ալիևը ադրբեջանա-իսրայելական փաստաթղթերի ստորագրումից հետո։