Բաժիններ՝

Իվանկա Թրամփն առանձնասենյակ և գաղտնի տեղեկատվություն կստանա Սպիտակ տանը

Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը, Սպիտակ տանը կաշխատի անձնական աշխատասենյակում: Այդ մասին հայտնել է New York Post թերթը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ջեյմի Գորելիկի հայտարարությունը:

Ըստ որում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նա որեւիցե պատասխանատու պաշտոն չի ստանձնի նախագահի վարչակազմում:

Իրավաբանը նշել է, որ Իվանկա Թրամփը «կամավոր կպահպանի այն կանոնները, որոնք սահմանված են կառավարական ծառայողների համար՝ չլիներով այդպիսին»: Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում է թերթը, նրան կտրամադրվի գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու հնարավորություն:

Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նախագահի ավագ խորհրդականի պաշտոն է զբաղեցնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս