Բաժիններ՝

Բուլղարացի ցուցարաները փակել են թուրք­-բուլղարական սահմանի անցակետերը

Բուլղարացի ցուցարարները մարտի 21­-ին փակել են թուրք­բուլղարական սահմանի մի շարք անցակետեր: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»­-ն:

Ցուցարարների կողմից անցակետերի փակման պատճառը «ընտական զբոսաշրջության» կանխումն է մինչև մարտի 26-­ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Պարզ է դարձել, որ մեծ թվով Բուլղարիայի քաղաքացիներ, ովքեր բնակվում են Թուրքիայում, որոշել են ընտրություններին մասնակցել ոչ թե Թուրքիայի, այլ Բուլղարիայի տարածքում:

Այդ նպատակով բուլղարական մի շարք կուսակցություններ երեքշաբթի օրը կազմակերպել են ավտոբուսներով Թուրքիայում բնակվող բուլղարացիների տեղափոխում Բուլղարիա: Ցուցարարների կարծիքով` այդ ամենը կարող է սպառնալ երկրի անվտանգությանը, ինչպես նաև ընտությունների արդյունքների կեղծման հիմքեր ստեղծել:

Մարտի 17-­ին Բուլղարիայի իշխանությունները ետ էին կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար: Պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն էր հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին:

Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ էր արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին: Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 26­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս