ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից զոհվածների հարազատները դատի են տվել Սաուդյան Արաբիային
ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատները դատի են տվել Սաուդյան Արաբիային՝ թագավորության իշխանություններին մեղադրելով «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցին աջակցելու մեջ:
Ավելի քան 800 մարդու անունից կոլեկտիվ հայցը մարտի 20-ին ներկայացվել է Նյու Յորքի Մանհեթենի շրջանի համերկրային դատարան: Ինչպես պնդում են հայցվորները, որոնց թվում կան նաեւ այդ գրոհներից տուժածներ, էր Ռիադը ֆինանսական ու նյութական այլ աջակցություն է ցուցաբերել «Ալ Քաիդա»-ին:
Ինչպես նշվում է փաստաթղթում, Սաուդյան Արաբիայի իշխանությունները գիտեին ահաբեկչությունը կատարածներից առնվազն երեքին, որոնք այդ թագավորության հպատակներին էին եւ կապեր ունեին նշված ահաբեկչական ցանցի հետ:
Այդ կապակցությամբ հայցվորները պնդում են, որ առանց էր Ռիադի օգնության, սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները չէին կարող իրականացվել: Այսպիսով, «Սաուդյան Արաբիան հայցվորների առջեւ պատասխանատվություն է կրում այն ամբողջ վնասի համար», որն իրենց հասցվել է այդ գրոհների հետեւանքով, ներառյալ ստացված վնասվածքները, ինչպես նաեւ հարազատների ու մերձավորների զոհվելը, նշվում է դատարանին ներկայացված փաստաթղթում:
Հայցվորները խնդրում են դրամական փոխհատուցում գանձել Սաուդյան Արաբիայի իշխանություններից, որի չափը չի մատնանշվում: Անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսը քվեարկել է այն օրինագծի օգտին, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի ընտանիքներին թույլ է տալիս հայցեր հարուցել Սաուդյան Արաբիայի դեմ:
Ավելի վաղ ԱՄՆ-ում քանիցս ենթադրություններ են արվել, որ թագավորության իշխանություններն աչք էին փակում «Ալ Քաիդա»-ի գործունեության վրա եւ նույնիսկ կարող էին կապեր ունենալ այդ խմբավորման հետ, ուստի մասամբ պատասխանատու են այդ ահաբեկչության համար:
Էր Ռիադը ժխտում էր իր մեղսակցությունը, ինչպես նաեւ հայտարարում, որ կվաճառի հարյուր միլիարդավոր դոլարների իր ակտիվները Միացյալ Նահանգներում, որպեսզի թույլ չտա դրանց կալանում ամերիկացիների քաղաքացիների հայցերի գծով դատական որոշումների դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: