Բաժիններ՝

ԵՄ-­ի՝ «Brexit»-ին նվիրված արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 29-­ին

Եվրամիության 27 երկրների արտակարգ գագաթնաժողովը՝ նվիրված հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, կկայանա ապրիլի 29­-ին: Այդ մասինԲրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՄ-­ի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Միացյալ Թագավորությունը գագաթնաժողովին չի մասնակցի:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-­ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-­ին:

Մարտի 14­-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել էր առանց ուղղումների Brexit-­ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16­-ին Brexit­-ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն էր տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

2016 թվականի հունիսի 23-­ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկվացվել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու շուրջ: Պաշտոնական տվյալներով՝ հանրահարցման մասնակիցների 51,9 տոկոսը հանդես է եկել Brexit­-ի օգտին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս