Բաժիններ՝

Հարավային Կորեայի պաշտոնազրկված նախագահը ներկայացել է դատախազություն

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը պաշտոնաթող է արվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ: Այդ մասին  գրում են հարավկորեական ԶԼՄ­-ները:

«Ես անկեղծորեն համագործակցելու եմ հետաքննության հետ»,­-ասել է նա լրագրողներին դատախազության շենքի առջեւ, ուր կանչվել էր հարցաքննության համար, ինչպես նաեւ ներողություն է խնդրել իր շուրջը ծավալված սկանդալի համար:

Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին:

Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքականորոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-­ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով:

Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10­-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման
նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս