Բաժիններ՝

Սոցիալ­-դեմոկրատները Մերկելի դաշինքից առաջ են անցել Շուլցի կուսակցապետ ընտրվելուց հետո

Գերմանիայի սոցիալ­-դեմոկրատական կուսակցությունը վերջին շաբաթվա ընթացքում կարողացել է ավելացնել ժողովրդականությունը եւ այժմ օգտվում է գերմանացիների 32 տոկոսի աջակցությունից:

Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ INSA­-ի տվյալները, որոնք հրապարակվել են մարտի 20­-ին:

Bild թերթի պատվերով անցկացված հարցման համաձայն, սոցիալ­դեմոկրատներն առաջ են անցել կառավարող կոալիցիայի եւ հիմնական մրցակիցների՝ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների գծով իրենց գործընկերներից:

Շաբաթվա ընթացքում ՔԴՄ/ՔՍՄ­-ի վարկանիշը չի փոխվել եւ մնացել է 31 տոկոս մակարդակի վրա: Նախկինն է մնացել Ձախ կուսակցության (8,5 տոկոս), կանաչների (6,5 տոկոս) եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպության (11,5 տոկոս) աջակցության մակարդակը:

Սոցիալ­-դեմոկրատներին իրենց առաջատարությունը հաջողվել է ապահովել ի հաշիվ Ազատ դեմոկրատական կուսակցության եւ քաղաքական այլ ուժերի կողմնակիցների, որոնք կանխապես հնարավորություն չունեն ընտրություններում հաղթահարելու 5 տոկոսի շեմը: Այսպես, Ազատ դեմոկրատական կուսակցության ընտրազանգվածը կրճատվել է 0,5 տոկոսով, նույնքան ընտրողներ էլ ԳՍԴԿ­ին են հարել այլ ոչ մեծ կուսակցություններից:

ԳՍԴԿ­-ին հաջողվել է վերստին առաջատար դառնալ կուսակցական համագումարի շնորհիվ, որտեղ մարտի 19­-ին Մարտին Շուլցը պաշտոնապես հաստատվեց կուսակցության նախագահ եւ կանցլերի պաշտոնի թեկնածու:

Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքներով ձեւավորվելու է կառավարությունը եւ որոշվելու է կանցլերը, նշանակված են սեպտեմբերի 24­-ին: Դրանցում բնակչությունը քվեարկելու է կուսակցությունների օգտին, որոնցից յուրաքանչյուրն առաջադրում է նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնի թեկնածուին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս