Խամենեին հայտարարել է, որ կնոջ իդեալը Ֆաթիման է, Մուհամեդ մարգարեի դուստրը
Ֆեմինիզմի եւ սեռերի իրավահավասարության գաղափարները սիոնիստական դավադրություն են: Այդ մասին հայտարարել է Իրանի բարձրագույն ղեկավար (ռահբար) այաթոլլա Խամենեին: Նրա խոսքը մեջբերել է The Independent-ը։
«Կնոջը ապրանքի եւ կրքերի բավարարման օբյեկտի վերածելը, որը տեղի է ունենում Արեւմուտքում, ամենայն հավանականությամբ հասարակությունը քայքայելու հրեական դավադրություններից մեկն է»,-կարծում է Իրանի առաջնորդը: Նա հավելել է, որ արեւմտյան մտածողները, որոնք հանդես են գալիս սեռերի իրավահավասարության եւ ֆեմինիզմի օգտին, արդեն ափսոսում են այն երկպառակության համար, որը հասարակությանը բերել են իրենց գաղափարները: Խամենեին հայտարարել է, որ կնոջ իդեալը Ֆաթիման է Մուհամեդ մարգարեի դուստրը:
Հրատարակությունը նշում է, որ, իրանական լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, գերագույն ղեկավարը հույս է հայտնել, որ իրանցիները, արծարծելով սեռերի իրավահավասարության հարցը, իրենց հայացքները չեն խարսխում արեւմտյան մոլորությունների վրա: