Բաժիններ՝

ԱՄՆ-­ում մի շարք ավիաընկերությունների չվերթերում կարգելեն էլեկտրոնային սարքերը

ԱՄՆ-­ի իշխանությունները պլանավորում են մի շարք արտասահմանյան ավիաընկերությունների չվերթերով Միացյալ Նահանգների քաղաքներ մեկնող ուղեւորներին արգելել սալոնում փոխադրել խոշորաչափ էլեկտրոնային սարքեր:

Այս մասին հաղորդել է Reuters-­ը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց: Նրանց խոսքով՝ դա թելադրված է հակաահաբեկչական անվտանգության նկատառումներով:

Պետական պաշտոնյաները ճշտել են, որ նոր կանոնները կվերաբերեն շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերությունների, որոնք թռիչքներ են կատարում մի շարք երկրներից, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանից: Դրանց թվում կլինեն այն փոխադրողները, որոնք բազավորված են Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում, այլ ճշտումներ առայժմ չեն հետեւել:

Արգելքը կտարածվի այն սարքերի վրա, որոնք չափերով ավելի մեծ են, քան բջջային հեռախոսը: Այնպիսի իրեր, ինչպիսիք են պլանշետները, նոութբուքերը եւ խցիկները, կարելի է փոխադրել սոսկ ստուգում անցած ուղեբեռում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031