Բաժիններ՝

Հոսնի Մուբարաքը ազատ է արձակվել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: Այդ մասին հայտնել է Al Youm Al Sabe թերթը:

Եգիպտոսի նախկին նախագահը վերջնականապես ազատություն է ստացել այն բանից հետո, երբ մարտի 13-­ին երկրի Գլխավոր դատախազությունը հավանություն տվեց կալանքից նրան ազատելուն՝ կապված ցուցարարների զոհվելուն մեղսակցության գործով Վերաքննիչ դատարանի արդարացնող դատավճռի հետ: Մինչդեռ պետութան նախկին ղեկավարի փաստաբան Ֆարիդ ադ Դիբը ՏԱՍՍ­-ին հայտնել է, որ Մուբարաքը դեռեւս գտնվում է հոսպիտալում:

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Մուբարաքը դեռեւս գտնվում է հոսպիտալում, այլ ոչ թե տանը»,­-հայտարարել է դատապաշտպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031