Բաժիններ՝

Աֆղանստանում ոչնչացվել է «Ալ Քաիդայի» ազդեցիկ դաշտային հրամանատարը

Ամերիկյան անօդաչու թռչող ապարատը մարտի 20-­ին Աֆղանստանի արեւելքում հրթիռային հարված է հասցրել ահաբեկիչների տեղափոխող ավտոմեքենային: Ինչպես հայտնել է Doon թերթը, արդյունքում ոչնչացվել են չորս զինված ծայրահեղականեր, այդ թվում՝ «Ալ Քաիդայի» դաշտային հրամանատարներից մեկը։

Ըստ առկա տեղեկատվության՝ անօդաչուն երկու հրթիռ է արձակել այն ավտոմոբիլի վրա, որն ընթանում էր Պակիստանին սահմանակից՝ Աֆղանստանի Փաքթիքայի նահանգի շրջանի խճուղով:

Ոչնչացված զինյալներից երկուսը ճանաչվել են: Նրանցից մեկը եղել է Քարի Յասինը, որը նաեւ հայտնի է որպես Ուսադ Ասլամ, որը Հնդկական ենթամայրցամաքում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկն էր:

Պակիստանի Փենջաբի նահանգում, որտեղից սերում էր նա, ահաբեկչի գլխի համար նշանակված է 5 միլիոն պակիստանյան ռուփիի (50 հազար դոլարի) պարգեւ: Քարի
Յասինին կասկածում են մի շարք աղմկահարույց ահաբեկչական գրոհների, այդ թվում՝ նախագահ Փերվեզ Մուշառաֆի դեմ չհաջողված մահափորձի եւ Ռավալփինդիում Պակիստանի բանակի կենտրոնակայանի վրա հարձակման կազմակերպման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս