Բաժիններ՝

Ջորջ Քլունին 87­-ամյա երկրպագուհուն շնորհավորել է ծերանոցում

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ծննդյան օրվա առթիվ անձամբ է շնորհավորել իր 87-ամյա երկրպագուհուն՝ ծաղիկներով ժամանելով «Սոնինգի լուսաբաց» անգլիական ծերանոց, որտեղ նա ապրում է:

Հաստատությունը գտնվում է Բերքշիրի կոմսության՝ Ջերոմ Կ. Ջերոմի կողմից գովերգված Սոնինգ գյուղում BBC-­ին:

Ծննդյան օրվանից ոչ շատ առաջ ծերանոցի աշխատակիցները նամակ էին գրել Քլունիին՝ վստահեցնելով, որ նրա շնորհավորանքը «երազանքի նվեր» կդառնա Փեթ Ադամսի համար:

Sunrise UK բարեգործական կազմակերպության աշխատակիցները, որոնք զբաղվում են տարեց մարդկանց խնամքով, հայտարարել են, որ Քլունիի վարմունքը հիանալի մարդու վեհանձն քայլ է:

«Ադամսը ցնծության մեջ էր իր կուռքի հետ հանդիպումից, քանի որ Ջորջին ծաղիկներով եւ բացիկով տեսնելը հրաշալի անակնկալ է»,-­հավելել են կազմակերպությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս