Ֆիյոնը հիշեցրել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին և Ղրիմը համեմատել է Կոսովոյի հե
Ռուսաստանին Ղրիմի միանալու հետ կապված իրադրությունը քննարկելիս անհրաժեշտ է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ այն մասին, թե իր ժամանակին ինչպես է լուծվել Կոսովոյի անկախության հարցը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը:
«Չէ որ մենք նույնպես փոխեցինք սահմանները: Օրինակ՝ նման բան տեղի ունեցավ Կոսովոյի հետ: Գոյություն ունի հիմնարար սկզբունք, ըստ որի ժողովուրդներն ունեն իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունք: Եվ լինում են սահմաններ,
որոնք ժամանակին որոշվել են անթույլատրելի կերպով»,-ասել է նա մարտի 20-ին կայացած հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնց մասնակցել են պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդները:
Չնայած պետական միջոցների վատնման մեղադրանքներին, Ֆիյոնը մնումէ Ֆրանսիայում նախագահական ընտրարշավի առաջատարներիցմեկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: