Բաժիններ՝

Բրիտանիայի բանկերը «լվացքատուն» են ծառայել Ռուսաստանից բերված փողերի համար. Guardian

Guardian թերթի կատարած հետաքննության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի մի քանի խոշորագույն բանկեր ներքաշված են եղել վիթխարի դրամական գումարների լվացման միջազգային սխեմայում, որոնք դուրս են բերվել Ռուսաստանից։

Հրատարակության տվյալներով՝ Բրիտանիայի բանկերի միջոցով անցել է առնվազն 700 միլիոն դոլար, ընդ որում դրա ավելի քան կեսը՝ HSBC բանկի միջոցով:

Guardian­-ի հոդվածում խոսքը վերաբերում է այսպես կոչված «Լանդրոմատ» գործառնությանը, որի մասին հայտնի է դարձել տակավին 2014 թվականին՝ ռուսական «Նովայա գազետայի» հետաքննությունից հետո, որը կատարվել է Organised Crime and Corruption Reporting Project (OCCRP) հետաքննիչ­լրագրողների միջազգային կազմակերպության հետ համատեղ:

Համարվում է, որ այդ սխեմայի շրջանակներում 2011-­ից մինչեւ 2014 թվականը Ռուսաստանից 22 միլիարդ դոլար է դուրս բերվել դատական վճիռների կատարման տեսքով, որոնք կայացրել են մոլդովացի դատավորները: Փողերը տարվել են Մոլդովա, այնտեղից՝ Լատվիա, իսկ այնուհետեւ Եվրամիության այլ երկրներ, այդ թվում նաեւ Բրիտանիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս