«Թուրքիան Էրդողանը չէ». Յոհաննես Հան

Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից, Անկարան պետք է փոխի իր քաղաքականությունը, այլապես ԵՄ-­ին նրա անդամակցությունն իրատեսական չի լինի: Այդ մասին հայտարարել է հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի շուրջ բանակցությունների գծով եվրակոմիսար Յոհաննես Հանը Bild թերթին տված հարցազրույցում:

«Հենց սկզբից պարզ էր, որ դրանք լինելու են բաց արդյունքով բանակցություններ, ասել է նա:­ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից: Եթե նա մոտ ժամանակներս չփոխի իր քաղաքականությունը, ապա ԵՄ-­ին նրա անդամակցությունն ավելի ու ավելի անիրատեսական կդառնա»:

Միաժամանակ Հանն ընդգծել է, որ «Թուրքիան Էրդողանը չէ, անդամակցության գործընթացը միշտ ներառում է ամբողջ հասարակությունը»:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, «ափսոսանք է հարուցում այն, որ եվրոպամետ տրամադրված թուրքերը ներկայում չեն կարողանում ձայն ստանալ»: Եվրակոմիսարը նաեւ նշել է, որ Թուրքիայի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու շուրջ պլանավորված հանրաքվեն «նահանջ է Եվրոպայից»:

Անդրադառնալով ԵՄ-­ին երկրի միանալու շուրջ բանակցությունների դադարեցման հնարավորությանը, Հանը նշել է, որ նման որոշումն ընդունում են Եվրամիության անդամ պետությունները, որոնք դեկտեմբերին հանդես են եկել երկխոսությունը շարունակելու օգտին:

«Վերջերս տեղի ունեցած իրադարձությունների լույսով ցանկացած ժամանակ կարող է տեղի ունենալ իրադրության վերագնահատում: Քայլը անդամ երկրներինն է»,-­հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Տեսանյութեր

Լրահոս