Բաժիններ՝

Հնդկաստանում Գանգես և Յամունա գետերն իրավական անձեր են ճանաչվել

Հնդկաստանի Ութարաքանդի նահանգի Բարձր դատարանը Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր է ճանաչել: Վճիռը կայացրել են Ալոքա Սինգհ եւ Ռաջիվ Շարմա դատավորները, որոնք քննել են Հարիդվարի բնակիչ Մոհամադ Սալիմի հայցը:

Սալիմը դատարան է դիմել Գանգես գետի վտակներից մեկի ափամերձ հողերի զավթման առիթով։ Գանգեսը եւ Յամունան պահպանելու համար դրանք եւ դրանց բոլոր վտակներն ու հուներն իրավական անձեր են հայտարարվել՝ համապատասխան բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ասված է դատարանի վճռում:

Այդ միջոցի անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ Գանգեսը եւ Յամունան «կորցնում են իրենց բուն գոյությունը»՝ ըստ որում լինելով հնդկական հասարակության
կարեւոր մասը:

«Բոլոր հնդուիստները խորապես հավատում են Գանգեսին եւ Յամունային, նրանք կապված են այդ գետերի հետ: Գետերը կենտրոնական դեր են խաղում Հնդկաստանի բնակչության կեսի, նրանց առողջության եւ բարեկեցության համար: Դրանք մեզ համար ֆիզիկական եւ հոգեւոր աջակցություն են ապահովում անհիշելի ժամանակներից»,­-հավելում են դատավորները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031