Ճապոնիայում սկսվել է սակուրայի ծաղկման սեզոնը
Ճապոնիայում սակուրայի ծաղկման սեզոնը կարելի է համարել բացված: Առաջին ծաղիկներն են հայտնվել Տոկիոյի Յասուկունի սինտոիստական տաճարում բալենու հեռավորարեւելյան տարատեսակի հատուկ «ստուգիչ» ծառին։
Այս տարի վերջին ինը տարում առաջին անգամ Ճապոնիայի մայրաքաղաքում սակուրան ծաղկել է նույնիսկ ավելի շուտ, քան ավելի հարավային տարածաշրջաններում: Ըստ որում, օդերեւութաբանների վիճակագրության համաձայն՝ Տոկիոյում դա տեղի է ունեցել, ինչպես եւ անցյալ տարի, սովորականից հինգ օր շուտ:
Պատասխանատու աշխատակիցն առավոտյան այցելել է Յասուկունիի տաճար, անձամբ հավաստել ճյուղերին վարդագույն բողբոջները եւ հայտարարել. «Տոկիոյում սակուրան ծաղկել է»:
Հեռավորարեւելյան բալենու լրիվ ծաղկման ժամանակը համընկնում է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, երբ զբոսայգիներն ու պուրակները թաղվում են վարդագույնի տարբեր երանգների ծաղիկների մեջ: Այդ օրերին հազարավոր մարդիկ են այցելում երկրի բոլոր զբոսայգիները եւ զանգվածային զբոսախնջույքներ կազմակերպում ծառերի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: