Ամերիկյան ապրանքների նկատմամբ հնդկական մաքսատուրքերը գնահատվում են 52%, պատասխան մաքսատուրքերը՝ 26%։
Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում. Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ դառնա։
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Քուվեյթը թույլ չեն տա, որ իրենց տարածքներն, այդ թվում՝ օդային, օգտագործվեն ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից Իրանի վրա հարձակվելու համար։
Բացի այդ, Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի աջակցությանը ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու ջանքերին, սիրիական նոր կառավարության հետ կապերի ընդլայնմանը, PKK-ի դեմ պայքարի կարևորությանը և Մերձավոր Արևելքին վերաբերող այլ հարցերի։
Հարավային Կովկասում էսկալացիայի մտահոգությունների ֆոնին այս ամիս սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան։ Սա կլինի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի առաջին այցն Ադրբեջան։
Ըստ հոդվածագրի՝ «դատավարությանը նպատակններից է նաև ՀՀ ղեկավարության վրա ճնշում գործադրելը և ադրբեջանական հասարակությանը թշնամու՝ Հայաստանի դեմ համախմբել»։
Չինաստանի պատվիրակությունը Բաքվում չի բարձրացրել և չի քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ԶԼՄ-ներում այդ հարցի վերաբերյալ հայտնված հայտարարությունները կեղծ են և ոչ հավաստի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
ՌԴ ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին և ՀՀ ԱԳՆ բոլոր աշխատակիցներին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարօրություն։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ տնտեսական կապերի ակտիվացման հարցերին ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի մշակման անհրաժեշտությանը: Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին:
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որով ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ գործողությունների համար:
Օրբանն այդ որոշումն անվանել է «անհեթեթ և ամոթալի»։ Նա իսրայելացի պաշտոնակցին հավաստիացրել է, որ Հունգարիան չի կատարի դատարանի որոշումը:Ավելին, Նեթանյահուի այցի ֆոնին Հունգարիան հայտարարել է ՄՔԴ-ից դուրս գալու ընթացակարգ սկսելու որոշման մասին։
Չինաստանի պատվիրակությունը քննարկել է այն հարցը, թե ինչպես կարող են նպաստել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարածմանը Հարավային Կովկասում։
Մի շարք երկրներ արձագանքել են ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին հայտարարված մաքսատուրքերին։ Կանադայի վարչապետ Մարկ Քառնին հայտարարել է, որ մաքսատուրքերը հիմնավորապես կփոխեն միջազգային առևտրային համակարգը։
Ռուսաստանում հույս ունեն, որ հայ հասարակությանը օբյեկտիվ կներկայացնեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բոլոր օգուտները և միությունից դուրս գալու հետևանքները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել տնտեսական իրադրության և առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի պատճառով։ Այս մասին ասված է ապրիլի 2-ին Սպիտակ տան տարածած փաստաթղթում։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը նաև ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց նախնիների հողերը միջազգային պաշտպանության երաշխիքներով հավաքական վերադարձի հիմնարար իրավունքը։ Նա նշել է նաև՝ Արցախի Ազգային ժողովը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ հավաքական վերադարձի իրավունքի իրագործման համար։
Չինաստանը դեմ է հանդես գալիս ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը և պատասխան միջոցներ կձեռնարկի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՉԺՀ առևտրի նախարարության ներկայացուցիչը:
Իրանը դեմ է տարածաշրջանում ռազմականացմանը, լրագրողներին ասաց Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Իսրայելից զենք գնելու մասին լուրերը։
«Որոշում է կայացվել Elton John AIDS Foundation ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունն անցանկալի ճանաչելու մասին: Կազմակերպությունն սկզբնապես հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ-ում: 1993 թ. արդեն Մեծ Բրիտանիայում ևս մեկ ոչ կառավարական կազմակերպություն է գրանցվել նմանատիպ անվանմամբ», – ապրիլի 3-ին հաղորդել են հսկիչ գերատեսչությունում։
Ադրբեջանը չի թաքցնում Հայաստանի դեմ ագրեսիայի դիմելու նպատակը. ՀՀ իշխանությունը տանուլ է տվել. Աբրահամյան
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետում երկիրը «հարյուր միլիարդավոր դոլար» է ստացել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի հաշվին։ Այս մասին նա ասել է ապրիլի 2-ին Սպիտակ տան վարդերի պարտեզում մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարելիս։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ապրիլի 2-ին տեղի ունեցան «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։
Բանգկոկի քաղաքապետ Չաթչաթ Սիտիպհանը հայտնել է, որ հայտնաբերված 14 դիերից միայն մեկն է դուրս բերվել փլատակներից: Ակնկալվում է, որ մնացած զոհերի մարմինները փլատակներից դուրս կբերվեն այսօր՝ ապրիլի 3-ին։
Ուկրաինան այն երկրների ցանկում է, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն պատասխան մաքսատուրքեր կսահմանի: Ըստ Truth Social հարթակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած ցանկի՝ Ուկրաինայից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանվել են 10% մաքսատուրքեր։
Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական LE SPECTACLE DU MONDE պարբերականին: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը որոշ կրճատումներով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն տարածվում նավթի, գազի և վերամշակված արտադրանքի ներմուծման վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
#ՀԻՄԱ. ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը Երևանի ինքնիշխան որոշում է համարում։
Սպիտակ տունն ԱՄՆ պետքարտուղարությանը հրահանգել էր Դմիտրիևին կարճաժամկետ թույլտվություն տալ երկիր մտնելու համար, քանի որ վերջինս գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։