Մեծ Բրիտանիան իր դիվանագետներին տարհանել է Իրանից

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին՝ տարածաշրջանում ռազմական դիմակայության սպառնալիքի պատճառով. նշված է բրիտանական կառավարության կայքում։

«Բրիտանական անձնակազմը ժամանակավորապես տարհանվել է Իրանից։ Մեր դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար»,- նշված է հայտարարությունում։

Միացյալ Նահանգները զգալի ուժեր, այդ թվում՝ երկու ավիակիր հարվածային խմբեր է կենտրոնացրել Մերձավոր Արևելքում։

ԱՄՆ վարչակազմը փետրվարի 19-ին հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնություն պետք է ձեռքբերվի առավելագույնը 15 օրվա ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728