Էրդողանի Թուրքիան և ալ-Շարաայի Սիրիան այժմ շատ ավելի մտահոգիչ են, քան Իրանը. Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար
Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիկլին հայտարարել է, որ Թուրքիան և Սիրիան ներկայումս ավելի մեծ մտահոգություն են առաջացնում, քան Իրանը։
«Էրդողանի Թուրքիան և ալ-Շարաայի Սիրիան այժմ շատ ավելի մտահոգիչ են, քան Իրանը։ Իրանի շիական կայսրության դարաշրջանն ավարտվել է։
Նոր առանցքը Թուրքիայի, Սիրիայի և Կատարի շուրջ ձևավորված «Մուսուլման եղբայրների» առանցքն է»,- նշել է Չիկլին։
Այս մասին հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը։

