Ռուսական գազին փոխարինող է գտնվել
Իտալական Eni-ն կարող է փոխարինել ռուսական հեղուկ բնական գազը (СПГ) Եվրոպայի համար: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Կլաուդիո Դեսկալցին, ում խսքերը մեջբերում է ТАСС-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն Eni-ին թույլատրել էր գործունեություն ծավալել Վենեսուելայի նավթի և գազի ոլորտում։ Լատինական Ամերիկայի երկրում արտադրվող գազը նախատեսվում է արտահանել Եվրոպա։
Դեսկալցիի խոսքով՝ Եվրոպայի կողմից ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու պատճառով Միացյալ Նահանգները պետք է միությանը մատակարարի լրացուցիչ 20 միլիարդ խորանարդ մետր գազ։ Նման պաշարները գտնվում են Վենեսուելայի Պերլա հանքավայրում։ Eni-ի՝ երկրի նավթի և գազի ոլորտում գործելու կարողությունը թույլ կտա Վենեսուելային վճարել իտալական ընկերության կողմից ներքին շուկա մատակարարվող գազի համար։
«Ակնհայտ է, որ սա համապատասխանում է նախագահ Թրամփի ցանկություններին։ Ես խոսում եմ Վենեսուելայում նավթի և գազի հանքավայրերի զարգացման մասին, առաջին հերթին Վենեսուելայի համար, բայց նաև տարածաշրջանում այլ միջավայր ստեղծելու համար։ Այսպիսով, ես դրան շատ դրական եմ վերաբերվում»,- բացատրել է նա։



