Բաժիններ՝

Հրապարակվել է Սթիվեն Հոքինգի լուսանկարը Էփշթեյնի գործով նյութերում

Էփշթեյնի գործով հրապարակված նյութերում հայտնվել է մի լուսանկար, որտեղ հանգուցյալ գիտնական Սթիվեն Հոքինգը պատկերված է կիսապառկած վիճակում՝ երկու կանանց ուղեկցությամբ, որոնք, ամենայն հավանականությամբ, նրա մշտական խնամողներն են (քանի որ նա շուրջօրյա խնամքի կարիք ուներ), հայտնում է The Telegraph-ը:

Լուսանկարը, որը ներառված է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերում՝ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի գործի հետաքննության շրջանակներում, արվել է 2006 թվականին՝ Ամերիկյան Վիրջինյան կղզիների Սենթ Թոմաս քաղաքի «Ritz Carlton» հյուրանոցում տեղի ունեցած գիտական սիմպոզիումի ժամանակ, որտեղ Հոքինգը ելույթ է ունեցել քվանտային տիեզերաբանության թեմայով։

Հոքինգի անունը Էփշթեյնի ֆայլերում հայտնվում է հարյուրավոր անգամներ, թեև փաստաթղթերում պարզապես հիշատակվելը որևէ իրավախախտման մասին չի վկայում։ Նախկինում ևս հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ Հոքինգը գտնվում էր Էփշթեյնի կարիբյան կղզում։

«Պրոֆեսոր Հոքինգը 20-րդ դարի ֆիզիկայի մեջ մեծագույն ավանդ ներդրած անձանցից է, միաժամանակ լինելով շարժողական նեյրոնների հիվանդությամբ ամենաերկար ապրած մարդը։ Այդ հյուծող հիվանդությունը նրան կախվածության մեջ էր թողել շնչառական սարքից, ձայնային սինթեզատորից, անվասայլակից և շուրջօրյա բժշկական խնամքից։ Նրա կողմից անպատշաճ վարքագծի ցանկացած ակնարկ սխալ է և չափազանց հեռու իրականությունից»,- հայտարարել է Հոքինգների ընտանիքի խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս