Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Միաժամանակ սկսվել է մահացածների ինքնության ճանաչման գործընթացը։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ շինհրապարակում աշխատում էին միգրանտներ Մոզամբիկից և Մալավիից։
Աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում խորհրդարանական ընտրությունները սկսվել են ապրիլի 19-ին։
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X-ի (Twitter) իր սոցհաշվում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից մեկին, գրել է.
Յան Բորգն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:
Մի քանի ժամ շարունակվող հորդառատ անձրևների պատճառով Սումատրա կղզու ակտիվ հրաբուխներից մեկից նաև հրաբխային ապարներ են գլորվել ներքև։
Ըստ հրապարակման՝ մայիսի 13-ի ժամը 06:00-ի դրությամբ Նաուսեդան հավաքել է ձայների 44,19 %-ը, իսկ Շիմոնիտեն՝ 19,78 %-ը։ Երրորդ տեղը, ձայների 12,37 %-ով, զբաղեցրել է անկախ թեկնածու Իգնաս Վեգելեն։
Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էր նախարարների առանձնազրույցը։
Ակնկալվում է, որ հանդիպման ավարտին Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարություններով։
Հիշեցնենք, որ օրինագիծը կոշտ քննադատության է արժանացել երկրի նախագահի և ընդդիմության, ինչպես նաև Թբիլիսիի միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։
Մայիսի 12-ին ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ուկրաինական հրթիռի բեկորների ընկնելու պատճառով Բելգորոդում փլուզվել է 10-հարկանի շենքի մուտքը։ Նշվում է, որ Բելգորոդը գնդակոծվել է ամբողջ օրվա ընթացքում՝ առնվազն 10 անգամ։
Հայտարարության մեջ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։
Բելոուսովը 2012-2013 թթ. ղեկավարել է Տնտեսական զարգացման նախարարությունը, որից հետո զբաղեցրել է տնտեսական հարցերով նախագահի օգնականի պաշտոնը։ 2020 թ. նշանակվել է առաջին փոխվարչապետ։
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը, որը տեղի էր ունեցել մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 35 հազար 34-ի, իսկ վիրավորներինը՝ 7875-ի։
Իրավիճակը բարդ է Խարկովում, սակայն ամեն ինչ անում ենք պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար․ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ օգտագործել իր զորքերը Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը՝ BBC-ին մեկնաբանելով Գազայի հատվածի ափերի մոտ լողացող հարթակի կառուցման հարցը։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել «հենց վաղը», եթե վերջինս համաձայնի ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Վաղը հրադադար կարող է ձեռք բերվել, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի ազատ արձակել պատանդներին», – ասել է Բայդենն իր վերընտրվելու համար նախատեսված դրամահավաքի ժամանակ։ Պետության ղեկավարի խոսքով՝ պաղեստինյան շարժումը […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ հետաձգվել է նախագահ Բայդենի գրաֆիկի հետ անհամատեղելիության պատճառով։
Այս պրոցեսը շատ նորմալ եմ համարում, անկասկած չեմ կարող ենթադրել, թե ինչ ավարտ կունենա, որովհետև ցավոք, մեզանում, այսպես ասած, խաղաղ տարբերակով երբեք իշխանափոխություն չի եղել։ Մի անգամ եղել է 1997-1998 թվականին, բնականաբար, ճնշման ներքո եղավ, ու հետո արդեն կայացան ընտրություններ։ Այնուհետև 2018 թվականին՝ ժողովրդական ճնշման ներքո, որը՝ մի մասը հիմա «խեղափոխություն» է որակում, մյուս մասը՝ հեղաշրջում կամ իշխանափոխություն»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Լիտվայում մեկնարկել է նախագահական ընտրությունների և երկքաղաքացիության ներդրման հարցով հանրաքվեի քվեարկությունը:
Իսրայելի հարավում գտնվող Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
Ուկրաինայի Խարկովի մարզում ակտիվ ռազմական գործողությունների հատվածներում գտնվող շրջաններից ավելի քան 4000 հազար բնակիչ է տարհանվել:
Ի՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։ Եկեղեցականը քաղաքացի չէ՞։ Հոգևորականների մեծ մասը փայլուն կրթություն է ստանում, ավելին, քան շատ բուհերում։ Նրանք լուրջ մտավոր խավ են։ Մեր եկեղեցու պատմության մեջ շատ օրինակներ կան․ պետականություն չունենալու պարագայում եկեղեցին՝ որպես քաղաքական միավոր, պահել է մեր մշակույթը, գիրն ու գրականությունը։ Եկեղեցին այնքա՜ն բարեգործություն է արել, որ կառավարությունները չեն արել։
Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և Աթենքը կհետևեն առաջիկա ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը Ժոզեպ Բորելը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Իսրայելը պարտավոր է ապահովել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում խաղաղ բնակիչների անվտանգությունը՝ միջազգային իրավունքի համաձայն։
Դաշնային խորհրդի խոսնակ և փոխկանցլեր Անդրե Սիմոնացին մահացել է ուրբաթ օրը լեռներ կատարած արշավի ժամանակ, հայտնում է Շվեյցարիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Իտալիայի իշխանությունները երկու տարվա ընթացքում մոտ 32 միլիոն եվրո են ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար:
Ըստ աղբյուրի՝ բոլոր չօգտագործված դեղերը կոչնչացվեն պիտանելիության ժամկետի ավարտին:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, Ալիևի սպառնալիքներին ու Ղազախստանում շարունակվող հանդիպմանը, ասաց, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ռազմական պահվածքը, ինչպես նաև հռետորաբանությունը չի փոխվում և թերևս չի փոխվելու, քանի որ դրան դիմադրություն, գոնե մեկ հաջողված «ետմղում» տեղի չի ունեցել վերջին տարիների ընթացքում։