Ուկրաինան դիվերսիաներ է պատրաստում թուրքական խողովակաշարերում. Կրեմլ

Կիեւի կողմից «Երկնագույն հոսք» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարերի դեմ հնարավոր դիվերսիաների նախապատրաստման մասին տեղեկատվությունը բազմիցս փոխանցվել է Թուրքիային, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ կոլեգիայի նիստում հայտարարել է, որ ստացվել է տեղեկատվություն «Թուրքական հոսք» եւ «Երկնագույն հոսք» խողովակաշարերի դեմ հնարավոր դիվերսիաների նախապատրաստման մասին։

«Մենք այս տեղեկատվությունը բազմիցս փոխանցել ենք մեր թուրք գործընկերներին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին «Թուրքական հոսք» եւ «Երկնագույն հոսք» խողովակաշարերի դեմ հնարավոր դիվերսիաների նախապատրաստման տվյալների մասին։

Տեսանյութեր

Լրահոս