Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է անցկացրել Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ.  հայտնում է իրանական IRIB-ը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային հարցերի։Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարն իր իրաքցի գործընկերոջն է ներկայացրել իրանա-ամերիկյան միջուկային բանակցությունների ընթացքը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար տարածաշրջանային երկրների միջև սերտ խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը։Ավելի վաղ Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև Ժնևում կայացած անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մինչ օրս ամենաինտենսիվն էր, քննարկումներում առաջընթաց է գրանցվել։

ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 26-ին։ Ավելի վաղ կողմերը մեկ հանդիպում անցկացրել էին Օմանում, ևս մեկը՝ կրկին Ժնևում։

Բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Տեսանյութեր

Լրահոս