Միջազգային հայտնի պարբերականները, ինչպիսիք են «BBC»-ն, «Politico»-ն, «The Washington Post»-ը և այլ լրատվական ծառայություններ անդրադարձել են Հայաստանում սկսված շարժմանը և երեկ Երևանում կայացած հանրահավաքին։
Թիմում կարծում են, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն կարմիր գծերը, որոնք Հայաստանը չպետք է հատի։ Խոսքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին ռուսական ներկայության մասին է։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները կրճատվել են 1.361 միլիոն բարելով: Այդ մասին, հիմնվելով Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության հաղորդագրությանը, տեղեկացնում է Интерфакс-ը:
Էստոնիայի իշխանությունները որոշել են խզել 1994 թվականին Ռուսաստանի հետ կնքված կրթության ոլորտում համագործակցության պայմանագիրը: Այս մասին հայտնում է Postimees-ը:
«Կարծում եմ՝ ռուսական կողմը պատրաստ է հետագա զարգացումների ևս։ Այս պահին հարաբերություններում մնում է տնտեսական բաղադրիչը, իսկ անվտանգային պատասխանատվությունը Ռուսաստանից դուրս է գալիս, ինչը նշանակում է, որ նաև մեղադրանքներ չեն լինի։ Ավելին՝ պատասխանատվությունը ՀՀ անվտանգության կհայտնվի Արևմուտքի տիրույթում, քանի որ ՀՀ-ում եվրոպացի դիտորդներ են սահմաններին։ Թեև նրանց ներկայությունը կարծես չի վերացնում պատերազմի սպառնալիքները, ինչպես ՀՀ իշխանություններն իրենք են հայտարարում, որ կա նման վտանգ։
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի կողմից վերջերս Իսրայելի հետ աևտրաշրջանառության կասեցման մասին ընդունված որոշումը որոշ իսլամական պետությունների համար եղել է օրինակելի:
Մոլորակի առաջատար կլիմայագետների գնահատմամբ՝ մինչև այս հարյուրամյակի վերջը Երկրագնդին օդի ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանի համեմատ կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով՝ առաջացնելով աղետալի հետևանքներ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է BBC–ն:
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Աջիթ Դովալը և Թիմ Բարոուն Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը և համագործակցությունը զարգացող տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։
Հեռացե՛ք, դուք պատերազմի հրձիգ եք. Բագրատ սրբազանի առաջնորդությամբ այս պայքարը մեր հողում ապրելու իրավունքի համար է. Վարուժան Գեղամյան
Մարտի 1-ի հեղինակը Նիկոլն էր, ինքը սրեց.Նիկոլ, հիմա ի՞նչ ես բոբիկացել՝ իրագործելով թուրքական ծրագիրը. Վիոլետ Գրիգորյան
Պետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է regnum.ru-ն:
Փշալարն ո՞ւմ դեմ ես հանելու, ո՞ւմ հետ ես կռիվ տալու. Զոհրապ Բեկ-Գասպարենց
Նիկոլը սահմանակետերը հանեց, որ Ալիևին ասի՝ մի բան արեք՝ ցույցը ցրվի, պատերազմ եք սկսում, ինչ եք անում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի կողմից ամերիկյան զենքի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն զենք չի մատակարարի Իսրայելին, եթե իսրայելական բանակը մտնի Ռաֆահ։
Շքերթից հետո Ռուսաստանի նախագահն ու հրավիրված հյուրերը կմասնակցեն Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու արարողությանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին ասել է, որ Հաղթանակի զորահանդեսին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին։ Նրա խոսքով՝ իր որոշումը չի վերաբերում այս երկրների վետերանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից:
Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Սա խորհրդային ժողովուրդների միասնական մեծ տոնն է, բացառիկ խիզախություն։ Կարծում եմ՝ չենք չափազանցնում, երբ ասում ենք, որ մարդկությունը փրկվեց սարսափելի չարիքից։ Ինչո՞ւ է պետք այս մասին հիշել, որովհետև սա հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, որոնք պայքարել են, նվիրաբերել են իրենց կյանքը այս ընդհանուր հաղթանակի համար, նաև նրանց հանդեպ, ովքեր աշխատել են թիկունքում։ Սա խիզախություն է, զոհաբերություն, այն չի կարող մոռացվել»,- նշեց դեսպանը։
Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1990-ականներից սկսած` հակամարտության հետևանքով անհայտ են համարվում մոտ 4 հազար 931 հայ և ադրբեջանցի, որոնցից 761-ը հայեր են։
Կրեմլում տեղի է ունեցել Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:
Հունվարին Խանը և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին հատուկ դատարանի կողմից դատապարտվել են 10 տարվա բանտարկության՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։
Քիչ առաջ Կրեմլում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը սկսեց, ասելով, թե մտադիր է իր զրուցակցի հետ քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցերը։
Առաջարկում եմ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը․ Պուտինը՝ Փաշինյանին
ԱՄՆ-ն հայտարարել է, որ հավանություն չի տալիս Պակիստան-Իրան գազամուղի նախագծի իրականացմանը, և նախազգուշացրել է պատժամիջոցների վտանգի մասին Թեհրանի հետ բիզնես վարելու դեպքում։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր գլխավոր նպատակից, այն է՝ ունենալ չվերահսկվող հաղորդակցություն Նախիջևանի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ տարածքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննշան է համարում Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցությունների արդյունավետությունը՝ առանց այդ գործընթացին Ռուսաստանի մասնակցության: Այդ մասին հայտնում է РИА-Новости-ն: