Բաժիններ՝

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիա է տեղափոխել կործանիչների երկու էսկադրիլիա՝ Մերձավոր Արևելք ուղարկելու համար

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիա է տեղափոխել հինգերորդ սերնդի F-35A Lightning II սթելս կործանիչների ևս մեկ էսկադրիլիա և F-15E կործանիչների էսկադրիլիա՝ հետագայում Մերձավոր Արևելք ուղարկելու համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Military Air Tracking Alliance ավիացիոն ռեսուրսի տվյալները։

Անդրատլանտյան թռիչքից հետո Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազա են ժամանել տասներկու F-35A Lightning II կործանիչ և տասներկու F-15E Strike Eagle կործանիչ։ Նրանց ուղեկցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի KC-135R Stratotanker և KC-46 Pegasus լցավորող ինքնաթիռները։ Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում արդեն տեղակայված են 30 F-35A և 36 F-15E կործանիչներ։

Ինչպես հաղորդել են իսրայելական զանգվածային լրատվամիջոցները, փետրվարի 24-ին Իսրայել է ժամանել F-22 Raptor հինգերորդ սերնդի սթելս կործանիչների առաջին էսկադրիլիան՝ բաղկացած 11 ինքնաթիռից։ Անգլիայից թռիչքից հետո, որտեղ դրանք ժամանակավորապես տեղակայված էին, կործանիչները վայրէջք են կատարել Իսրայելի Օվդա ավիաբազայում՝ Նեգևի անապատում։

Մերձավոր Արևելք տեղափոխման է պատրաստվում F-22 Raptor-ների ևս մեկ էսկադրիլիա՝ բաղկացած 13 կործանիչից. այս էսկադրիլիան գտնվում է Մեծ Բրիտանիայի ավիաբազայում: Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին։

2025 թ. հունիսին F-22 Raptor կործանիչներն օգտագործվել են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցրած ամերիկյան B-2A Spirit ռազմավարական սթելս ռմբակոծիչների մարտական ​​​​պաշտպանության համար։

Հաշվի առնելով տարածաշրջանում տեղակայված երկու ավիակիրների տախտակամածային օդուժը՝ այս պահին Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում ունի ավելի քան 210 մարտական ​​​​ինքնաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս