Արևմտյան շատ անօդաչու թռչող սարքեր հնանում են մինչև Ուկրաինա ժամանելը. FT

Արևմտյան երկրների կողմից Կիև ուղարկված անօդաչու թռչող սարքերը հնանում են մինչև Ուկրաինա հասնելը, և շատերն օգտագործվում են որպես պահեստամասեր։ Այս մասին գրում է «Financial Times թերթը:

«Արևմտյան դաշնակիցների կողմից Կիևի ուժերին նվիրաբերված շատ անօդաչու թռչող սարքեր հնանում են մինչև (Ուկրաինա – խմբ.) ժամանելը»,- նշվում է հրատարակության մեջ։

Ինչպես թերթի հետ զրույցում նշել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կառավարման ստորաբաժանումների հրամանատարներն ու ինժեներները, շատ արևմտյան անօդաչու սարքեր օգտագործելուց առաջ անհրաժեշտ է մոդիֆիկացնել։ Արդյունքում, շատ արևմտյան անօդաչու սարքեր օգտագործվում են որպես պահեստամասեր, հավելում է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս