Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից և չայցելել այդ երկիր

Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորինս արագ հեռանալ. հայտնում է The Global Times թերթը։

«Հաշվի առնելով Իրանում անվտանգությամբ պայմանավորված առկա իրավիճակը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Իրանում Չինաստանի դեսպանատունը և հյուպատոսությունները իրենց քաղաքացիներին հիշեցնում են Իրան այցելելուց ձեռնպահ մնալ անհրաժեշտության մասին»,- նշում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական գործերի վարչության հայտարարությունը։

Նշվում է, որ Իրանում արդեն գտնվող Չինաստանի քաղաքացիները պետք է ուժեղացնեն անվտանգության նախազգուշական միջոցները և հնարավորինս արագ հեռանան այդ երկրից։

Ընդ որում, Իրանում և հարևան երկրներում Չինաստանի դեսպանատունը և հյուպատոսությունները անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն Չինաստանի այն քաղաքացիներին, ովքեր կցանկանան մեկնել առևտրային ավիաչվերթներով կամ ցամաքային երթուղիներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728