«K9 հրետանային կայանները հագեցված են 155 մմ թնդանոթով, որը կարող է արկեր արձակել ավելի քան 40 կմ հեռավորության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի կողմից պատասխան մաքսատուրքերի սահմանման ֆոնին հայտարարել է, որ Չինաստանը ճիշտ չի գործել և խուճապի է մատնվել։ Թրամփը համապատասխան գրառում է կատարել Truth Social հարթակում։
Ադրբեջանի կողմից կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելու համար ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը վեց լեզվով գործարկել է մի հարթակ, որի միջոցով հնարավոր է դիմել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին․
«Առանց Հայաստան, առանց Երևան՝ ո՞ւմ է պետք Մոսկվան կամ Լոս Անջելեսը… Ես մեծացել եմ Արարատով, այն պատմություններով, որոնք լսել եմ։ Որ ասում են՝ Արցախն ու Արարատը մի՛ հիշի, դա նույնն է, որ ասեն՝ տատիկիդ ու պապիկիդ մի՛ հիշի, իրենց երգերը մի՛ հիշի, ես իմ հիշողությունն ինչպե՞ս սպանեմ։ Ասել և ասում եմ՝ մենք պետք է սիրենք հող ու հայրենիք, փողն ու ոսկին սիրում է թուրքը, որը գիտի՝ հողն առնում է փողով ու դավաճանի գլուխն առաջինը կտրում»:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պարենային ապրանքների ինդեքսը՝ պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը փետրվարին արժեքների փոփոխությունից հետո հիմնականում անփոփոխ է մնացել մարտին, իսկ հացահատիկային ապրանքների և շաքարի միջազգային գնանշումների անկումը փոխհատուցվել է բուսական յուղերի արժեքների բարձրացմամբ, ապրիլի 4-ին հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Ռուսաստանաբնակ հայ գործիչ, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը տպավորված է «Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի այսօր հրապարակված որոշումից։
Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ:
«Մինչ իրենց հավաքական վերադարձն Արցախ՝ արցախցիները պահանջում են արժանապատիվ կեցության հնարավորություն ՀՀ-ում: Սա վերաբերում է և՛ սոցիալական խնդիրներին, և՛ մեր հիմնական պահանջին՝ վերադառնալ և մեր իրավունքն իրացնել: Երրորդ պահանջը գերեվարված, պատանդառված մեր հայրենակիցների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքներ տանելու պահանջն է»:
Բանգկոկում երկրաշարժի հետևանքով ապրիլի 3-ի դրությամբ զոհվել է 29 մարդ, ևս 34-ը՝ վիրավորվել։Մյանմայի Միության Հանրապետությունը մեկշաբաթյա ազգային սուգ է հայտարարել երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։
Ապրիլի 3-ին հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար նոր հայտերի քանակի անսպասելի նվազման մասին:
Վատիկանի միջազգային գործերի քարտուղար Ռիչարդ Գալագերն ապրիլի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը:
Նա որպես դրական օրինակ բերել է Եվրասիական տնտեսական միությունը՝ նշելով, որ «ԵԱՏՄ երկրները մեծ հաջողության են հասել Կայուն զարգացման նպատակների իրականացման հարցում այն ոլորտներում, որտեղ նրանք սերտորեն փոխգործակցում են»։
Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական մաքսատուրքեր։ Մասնավորապես, չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կկազմեն 34%:
Պետքարտուղարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան արդեն ցույց է տվել, որ պատրաստ է ինչպես հրադադարի, այնպես էլ բանակցությունների։
Տեղեկություններ կան այն մասին, որ Շեյլա Թոմասը, որն Ազգային անվտանգության գործակալության գործադիր տնօրենն էր, նշանակվել է գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Մարտի 28-ին նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ մոտ ապագայում կկայանա Ուկրաինա օտարերկրյա զորակազմեր ուղարկելու պատրաստ երկրների գլխավոր շտաբների ներկայացուցիչների հանդիպումը։
«Թրամփի որոշումները փոխում են ոչ միայն միջազգային հարաբերությունների համակարգը, նաև ուժեղ հարված են հասցնում գլոբալիզացիային, որը կանգ է առնում, ու ստեղծվում է նոր աշխարհ։ Իսկ այդ նոր աշխարհում Հայաստանն ի՞նչ պետք է անի. կարծում եմ՝ այստեղ Եվրոպայի դիրքն ավելի թույլ է լինելու, իհարկե, Եվրամիությունը կմնա ամենազարգացած տարածաշրջանը, բայց Եվրոպան ԱՄՆ-ի համար անվտանգության ոլորտում կորցնում է երաշխիքները»։
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը 208 միլիարդ դոլարով նվազվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերն աշխարհի շուկաներում համատարած անկման են հանգեցրել
Ավելի վաղ NBC News հառուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը թույլատրել է առնվազն երկու Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոց Ասիայից տեղափոխել Մերձավոր Արևելք, քանի որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է ձեռնարկում Եմենի հութի ապստամբների դեմ:
Նա ասել է, որ ԱՄՀ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի հետևանքների ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն ամսվա վերջին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։
Որպես Եվրոպայում ժողովրդավարության բացակայության օրինակ՝ նա բերել է Փարիզի դատարանի վճիռը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի նկատմամբ։
Հատուկ ծառայության հանրային կապերի կենտրոնի հաղորդմամբ՝ ահաբեկչությունը ծրագրված էր ՌԴ պաշտպանության նախարարության զորամասում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը:
Ներկայում երկու երկրների նավերը վերադարձել են հնդկական Չենայ նավահանգիստ՝ զորավարժությունների արդյունքներն ամփոփելու և դրա փակման պաշտոնական արարողությունն անցկացնելու համար։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։
Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրները։
Իրանի մասնակցությամբ հնարավոր պատերազմի մասին լուրերն ուղղված են տարածաշրջանում լարվածության սրացմանը, սակայն Թեհրանը պատրաստ է ցանկացած սցենարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Պատասխան նամակում Իրանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չի վարի առավելագույն ճնշման քաղաքականության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում, սակայն պատրաստ է բանակցությունների միջնորդների միջոցով։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Ռազմագերիների և անհետ կորածների հաշվառման գործակալության միջոցով մրցույթ է հայտարարել ՌԴ պետական ռազմական արխիվներում աշխատելու համար կապալառու գտնելու նպատակով։ RT–ն ունի փաստաթղթի պատճենը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները և արձագանքել տարածաշրջանում այդ երկրի կողմից իրականացվող գործողություններին: