Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը՝ Զելենսկու խորհրդական

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակն այսուհետ խորհրդատվություն կտրամադրի Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերում։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Սունակը չվարձատրվող հիմունքներով է միացել Զելենսկուն կից գործող Միջազգային խորհրդատվական խորհրդին, որի գործունեության առանցքում Ուկրաինայի տնտեսական վերածնունդն է։

Ի դեպ, այդ խորհրդի կազմում են նաև Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։ Խորհրդի անդրանիկ նիստը կայացել է երեկ, որին մասնակցել են համաշխարհային առաջատար ընկերությունների՝ Siemens, BlackRock  , Citigroup և ArcelorMittal ներկայացուցիչները։

Հիշեցնենք, 2026թ. հունվարի 21-ին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր BlackRock-ի գլխավոր տնօրեն Լարի Ֆինկի և ենթակառուցվածքների ոլորտում միջազգային ներդրումային հսկա Global Infrastructure Partners (GIP)-ի հիմնադիր ու ղեկավար Էդեբայո Օգունլեսիի հետ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս