Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նրանք եղել են հանցավոր կազմակերպության անդամներ, որն օտարերկրյա խմբավորումների համար թմրանյութեր վաճառելիս հանդես է եկել որպես միջնորդ: Ձերբակալվածները նաև լվացել են անօրինական գործունեությունից ստացված եկամուտները հիմնականում անշարժ գույքի ոլորտում ներդրումների միջոցով:
Ռուսաստանի Դաշնությունից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը կգործի օգոստոսի 12-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը:
Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրա կյանքը վտանգված է: Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ հիմնվելով Սլովակիայի կառավարությունում իրենց աղբյուրներին:
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով հարավկովկասյան զարգացումներին։ ՌԴ փոխարտգործնախարարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև անցած շաբաթ Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումը։ Նրա որակմամբ, այդ բանակցությունները համահունչ են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին։
Եվրամիությունը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակի հետագա սրացումից և վերաբացել «Ռաֆահ» անցակետը։
CNN-ն իր կայքում հաստատել է, որ հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտայում գտնվող իր ստուդիայում կանցկացնի ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ընտրությունների բանավեճը։
• Կառավարության ղեկավարը պետք է գործի բացառապես ԱԺ-ում հավանության արժանացած ծրագրով,և որևէ մեկն այդ ծրագրից դուրս որևէ լիազորություն չունի, իսկ եթե այդ ծրագրից դուրս են գործում, ապալեգիտիմացնում են իրենց գործունեությունը։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես քննադատել է Վրաստանի խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը։
Մինչ այդ Բլինքենը հանդիպել էր Ուկրաինայի բարձրաստիճան ղեկավարների հետ, իսկ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավաստիացրել էր, որ առաջիկայում ավելի շատ ամերիկյան ռազմական օգնություն կհասնի Ուկրաինա:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը հրապարակայնորեն պետք է իրենց աջակցությունը հայտնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմական բոլոր կառույցները. այո՛, բոլոր թեմերի առաջնորդները պարտավոր են իրենց սատարումը հայտնել այս շարժմանը, որը պետք է իր գործունեությունը ծավալի Մայր Աթոռի հովանու ներքո. կրկնում եմ՝ հովանու, որովհետև քաղաքական դաշտը վաղուց կաղում է, և կաղում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտը։
OpenAI ընկերության համահիմնադիր, մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի աշխարհի առաջատար փորձագետներից մեկը՝ Իլյա Սուցկեվերը հայտարարել է ընկերության գլխավոր գիտական խորհրդատուի պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
«Արևմտյան երկրների ճնշման ներքո են Երևանում որոշում են կայացրել սառեցնել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ փոխգործակցությունը», – news.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նրա խոսքով՝ զրույցի առանցքային հարցը եղել է ոչ միայն ռազմական օգնության ծավալը, այլեւ զենքի և զինամթերքի մատակարարումների արագությունը։
Նոր Կալեդոնիայում երկրորդ գիշերն անընդմեջ շարունակվում են ցուցարարների բախումները իրավապահ մարմինների հետ։
Այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշագրավ համեմատական անցկացրեց այս օրերին Թբիլիսիում և Երևանում ծավալվող ընդդիմադիր, հակակառավարական ցույցերի և դրանց վերաբերյալ Արևմուտքի արձագանքների միջև։
Տարերային աղետների կառավարման ազգային գործակալության ղեկավար Սուհարյանտոն հայտնել է, որ հեղեղումներից տուժած շրջաններ են ուղարկվել զինվորներ և ոստիկաններ՝ օգնելու տարհանման և անհետ կորածների որոնողական աշխատանքներում։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ:
Հստակեցվում է, որ նման կոնվենցիան Շվեյցարիայի վրա որևէ պարտավորություն չի դնում՝ մասնակցելու ԵՄ-ի քաղաքացիական կամ ռազմական առաքելությանն ու գործողությանը նրա ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։
Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։
Խարկովի և Բոգոդուխովի շրջանները Բելգորոդի հատվածում սահմանակից են Ռուսաստանին։
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, Եվրոպական ներդրումային բանկին և Ասիական զարգացման բանկին:
Իսպանիայի թագավորական արքունիքն իր հերթին տեղեկացրել է Զելենսկիի հետ միապետ Ֆիլիպ VI-ի` մայիսի 17-ին պլանավորված հանդիպման չեղարկման մասին։
Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում․ Զախարովա
Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների պղծումն անընդունելի է որտեղ էլ որ այն տեղի ունենա․ Զախարովա
Ռուսաստանի կողմից հայ-ռուսական հարաբերություններում «զիգզագ» քայլեր չեն եղել, մնացածը հարցրեք պաշտոնական Երևանից․ Զախարովա
Զախարովան մեկնաբանեց Փաշինյանի վերջին այցը Մոսկվա
Պուտինի խոսքով՝ Չինաստանում հրաշալի հասկանում են ուկրաինական ճգնաժամի պատճառները և դրա գլոբալ աշխարհաքաղաքական նշանակությունը, որն արտացոլվել է ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու մասին 12 կետից բաղկացած ծրագրում, որը Չինաստանը ներկայացրել էր 2023 թ․ փետրվարին։
ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ խոսք կարող է լինել իշխանության դեմ դավադրության մասին, և չի կարելի բավարարվել միայն մի քանի ոստիկանների հեռացնելով։
Հանրապետականներն իրենց օրինագիծը ներկայացրել են այն բանից հետո, երբ օրեր առաջ Բայդենը նախազգուշացրեց, որ կհրաժարվի Իսրայելին մի քանի տեսակի հարձակողական սպառազինություն մատակարարելուց, եթե իսրայելցի զինվորականները գործողություն սկսեն Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում։