Բաժիններ՝

Ղազախստանի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ

Ղազախստանի Ակմոլայի շրջանի Շչուչինսկ քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած գազաօդային պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ, վիրավորվել է 26 մարդ։ Այս մասին հայտնում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը։

Դեպքի վայրում աշխատում է տարածաշրջանի օպերատիվ խումբ, ինչպես նաև ուղարկվել են օդային շտապօգնության մեքենաներ։

Ակմոլայի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ հարուցվել է քրեական գործ հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։ Անհրաժեշտ քննչական գործողությունները շարունակվում են։

Ակմոլայի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության կողմից հրապարակված վերջին տեղեկատվության համաձայն՝ փրկվել է 10 մարդ։

«Հրշեջների արագ գործողությունների արդյունքում այրվող սրճարանից հանվել են հինգ գազի բալոն (յուրաքանչյուրը՝ 50 լիտր տարողությամբ) և երկու թթվածնի բալոն՝ այդպիսով կանխելով շենքի ներսում հետագա պայթյունները։ Միջադեպի պատճառը և հանգամանքները պարզվում են», – հայտնել են վարչությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս