ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը վտանգավոր և անպատասխանատու քայլ է, որը միայն կսրի լարվածությունը: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
Մերցը վերահաստատել է, որ Բեռլինն աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելու ջանքերին։
Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով նախագահ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի ռազմածովային շրջափակման մեկնարկի մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր 50% մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ էին տարածվել, թե Պեկինը պատրաստվում է հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Իրանին։
Նշված է նաև, որ «Flintlock» զորավարժություններն աջակցում են Լիբիայի միասնական բանակի շարունակական զարգացմանը, որը հիմնարար նշանակություն ունի Հյուսիսային Աֆրիկայի երկարաժամկետ անվտանգության և բարգավաճման համար:
Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Թուրքիայում կամ Եգիպտոսում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական արշավ սկսեցին Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը 40 օրվա ընթացքում մի շարք հակագրոհներ իրականացրին՝ թիրախավորելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական ռազմական օբյեկտները։
Նշվում է նաև, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավելի քան 4 տարվա ընթացքում սա կայանում արդեն 13-րդ նման միջադեպն է։
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներնայս շաբաթ բանակցություններ կանցկացնեն Իսլամաբադում: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Վենսը նաև դրական է համարել նման բարձր մակարդակով Իրանի հետ բանակցությունները։
Կալասին հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստի նաև ԵՄ-ն։
Ըստ Reuters գործակալության՝ Սանչեսը Պեկինի Ցինխուայի համալսարանում ելույթում նշել է, որ Եվրոպան նույնպես պետք է կրկնապատկի իր ջանքերը, քանի որ ԱՄՆ-ն որոշել է հետ քաշվել այս ճակատներից շատերից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ատոմակայանի գնդակոծությունները։«Ռոսատոմ»-ն ատոմակայանից տարհանել է իր աշխատակիցներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի՝ Էրդողանի հասցեին արած հայտարարություններին։
Ավելի վաղ Լավրովի և Արաղչիի հեռախոսազրույցի մասին հաղորդել էին Իրանի ԱԳՆ-ում։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը կարծում է, որ Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է համատեղ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այնտեղ պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։
Միացյալ Նահանգները հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու մասին:
Ռուսաստանից պարարտանյութով լի չորս երկաթուղային վագոն նույնպես Հայաստան կուղարկվի Ադրբեջանի միջոցով։
Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Dubai Mall-ում այցելուների թիվը նվազել է մոտ 50%-ով, ինչը վկայում է վաճառքի հնարավոր ավելի մեծ անկման մասին։
ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը մտել է Օմանի ծոց և գտնվում է Իրանից 200 կիլոմետր հարավ. հաղորդում է BBC-ն՝ հղում անելով արբանյակային տվյալներին։
Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել իմ սիրելի ընկեր Վիկտոր Օրբանին. հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունները Իսլամաբադում.
Նշվում է, որ մարտի 2-ին հակամարտության սրվելուց ի վեր Լիբանանում զոհերի թիվը հասել է 2089-ի, իսկ վիրավորներինը՝ 6762-ի։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Հայաստանի վարչապետը կողմ է ոչ միայն իր երկրի, այլև հարևան Վրաստանի եվրոպական ուղեծրին, ինչի մասին Ստրասբուրգում մանրամասն պատմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին: Նրա խոսքով՝ Հայաստանի եվրաինտեգրման հիմնական խոչընդոտն այս պահին Եվրամիության և Վրաստանի միջև երկխոսության սառեցումն է: Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրամիություն` ոչ միայն աշխարհագրական, այլև քաղաքական իմաստով։
Չինաստանը դեմ է ցանկացած անհիմն մեղադրանքի կամ չարամիտ կապերի, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ
Իշխող կուսակցության կողմից առաջարկվող Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հայեցակարգը կառուցված է որոշակի տրամաբանությամբ և ունի նորմատիվ ամբողջականություն։ Այն խարսխված է միջազգային լեգիտիմության, տնտեսական փոխկապվածության, կանխատեսելիության, խաղաղության օրակարգի և պաշտպանական բարեփոխումների համադրության վրա։ Սակայն հենց այս կառուցվածքի մեծապես դոկտրինալ բնույթով է պայմանավորված առաջարկի խոցելիությունը։
Թուրքիան առաջին անգամ երկրի սահմաններից դուրս է ուղարկել «Çağrı Bey» ստորջրյա հորատիչ նավը։ Այն հասել է Սոմալի՝ նավթի ու բնական գազի որոնման աշխատանքներ իրականացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իրանի ծովային շրջափակումը ուժի մեջ է մտել։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ
Նկարով գրառումը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 5:50-ին։ Սակայն գործակալությունը հաստատել է, որ գրառումը ջնջվել է Երևանի ժամանակով ժամը 19:50-ին։