«Շուտով կարող ենք լավ լուրեր ստանալ ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերաբերյալ». Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «JTBC» հեռուստաընկերությանը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ։ Նա խոսել է երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և ընդգծել, որ Թուրքիան և Հարավային Կորեան դաշնակիցներ են Կորեական պատերազմից ի վեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ֆիդանը հայտնել է, որ երկկողմ համագործակցությունը 2012 թվականին բարձրացվել է ռազմավարական մակարդակի ու կողմերն ունեն ռազմավարական համագործակցության մեխանիզմ ինստիտուցիոնալ առումով։ Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններին՝ Ֆիդանը նշել է․

«Մենք շուտով կարող ենք լավ լուրեր ստանալ ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերաբերյալ»։

Խոսելով Հորմուզի նեղուցի բացման կարևորության մասին՝ Ֆիդանը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն ավանդաբար քննարկվել են միջուկային հարցերի շուրջ։ Ստեղծված իրավիճակի պատճառով առաջին անգամ մեկ այլ հարց ավելի հրատապ է դարձել և ավելի կարևոր տեղ է գրավել, քան միջուկայինի վերաբերյալ հարցերը։ Դա Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակն է և, եթե Հորմուզի նեղուցը ևս մի քանի ամիս փակ մնա, որոշ տեղեկությունների համաձայն, Աֆրիկայի որոշ երկրներ իրականում կբախվեն սննդի պակասի հետ։ Արդյունքում, սա համաշխարհային մղձավանջ է բոլորի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930