Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին և նրա թիմին համոզել Արաքսից հարավ գտնվող հարևաններին TRIPP նախագծի «անվտանգության» մեջ. Իրանի շուրջ առճակատման սրմանը զուգընթաց՝ այս հարցում կասկածներն ավելի ու ավելի են խորանում։
Հորդանանում՝ Ակաբայի ծոցի ափամերձ գոտում տեղակայված ամերիկյան ռազմաբազային Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասցրած հարվածից հետո մեծ թվով ԱՄՆ զինծառայողներ են զոհվել, հայտնում է Mehr գործակալությունը:
Ֆրանսիացի իրավապահները կանխել են մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի առևանգման փորձը։ Գործով կալանավորվել են 18-ամյա երիտասարդն ու նրա հանցակիցը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցն անցնի Իրանի վերահսկողության տակ և կշարունակի հարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք, ԱՄՆ-ի գնահատմամբ, անմիջական սպառնալիք են ներկայացնում ամերիկյան ուժերի և միջազգային նավագնացության համար:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, պաշտոնատար այլ անձինք։
Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են օդային, ծովային և ցամաքային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման հարցը և երկրների թվային լոգիստիկ հարթակների ինտեգրման հնարավորությունը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ իր հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց» (Trump Strait)՝ հայտարարելով, որ այժմ, երբ այդ շրջանը գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ, կարելի է դրան նոր անվանում տալ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը մտադիր չէ դուրս բերել զորքերը Գազայի հատվածում զբաղեցրած դիրքերից, քանի դեռ չի իրագործվել ՀԱՄԱՍ-ի զինաթափման և անկլավի ապառազմականացման նպատակը, հայտնում է The Times of Israel-ը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ, Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացվել է, որ Ռուսաստանը վճռականորեն մերժում է Բեռլինի՝ Լայպցիգում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լիովին անհիմն մեղադրանքները, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Սեպտեմբերի 1-ին Լատվիայում ուժի մեջ է մտել Ռուսաստանում և Բելառուսում արտադրված մի շարք արդյունաբերական ապրանքների՝ մասնավորապես գրքերի, խաղալիքների և հագուստի ներկրման արգելքը։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Նախկին կանցլերի խոսքով՝ կյանքում կան շատ այլ հրաշալի բաներ, որոնցով կարելի է զբաղվել։
Հյուսիսային Կարոլինայում «Մեծ քսանյակի» հանդիպումից հետո Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Բեսենթը նաև նախազգուշացրել է Թեհրանին աջակցություն ցուցաբերող երկրներին և ընկերություններին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանին աջակցող հայտարարության ֆոնին։
Comex-ում դեկտեմբերյան մատակարարմամբ թանկարժեք մետաղի ֆյուչերսները էժանացել են 0,9%-ով՝ մինչև $4356,6 մեկ ունցիայի դիմաց, ինչը նվազագույն ցուցանիշն է օգոստոսի 6-ից ի վեր։
Կորեայի Հանրապետության ղեկավարը կոչ է արել հրաժարվել «առճակատման և դիմադրության վրա հիմնված հրադադարի համակարգից»՝ հօգուտ «խաղաղության համակարգի, որը կդառնա համագործակցության և բարգավաճման հիմք»:
Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կտրականապես մերժել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ վերահսկողության տակ վերցնելու արկտիկական կղզին, որը մտնում է Դանիայի կազմի մեջ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական, դոկտոր Ջոն Ասքոնասին ու այլ պաշտոնյաների։
Նման երկխոսությունը լինելու է շարունակական՝ Հայաստանում ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչմանը զուգահեռ համայնքների տեղեկացվածությունն ու ներգրավվածությունն ապահովելու համար։
Հայաստանի համար «ռուսական երկաթուղիների» իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիկ քաղաքում հարսանիքի տոնակատարության ժամանակ բնակելի տանը հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 67-ը վիրավորվել է։
ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները նվազել են 1982 թվականից ի վեր մինչև ամենացածր մակարդակը՝ Իրանի դեմ պատերազմի և էներգակիրների գլոբալ պակասուրդի ֆոնին
Միևնույն ժամանակ նա հերքել է այն հայտարարությունները, թե Տոկիոն է պատասխանատվություն կրում Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման համար՝ նման զարգացման պատճառ նշելով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։
Գո Ցզյակունը նաև կոչ է արել կողմերին համատեղ նպաստել լարվածության շուտափույթ մեղմացմանն ու պայմաններ ստեղծել ճգնաժամի քաղաքական լուծման համար։
Եվրոպական հանձնաժողովը Կիևից ստացել է PAC-3 Patriot ՀՕՊ հրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման հայտ և այժմ դիտարկում է այն: Ա
Ըստ տվյալների՝ բեռները կուղարկվեն այսօր Բիլաջարի կայարանից՝ Բյոյուք-Քեսիքի ուղղությամբ:
Համաժողովի մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։
Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մուտե Էգեդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ կղզու ապագայի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Reuters-ի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել քննարկումների մասին։
Ֆրանսիան կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական անօրինական բնակավայրերից ապրանքների ներմուծումը և կարծում է, որ ԵՄ-ն կարող է ընդունել այն մոտեցումը, որը ցուցաբերել է Ղրիմի հարցում։