Ընդդիմադիր «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յաիր Գոլանը նախադատական պահանջագիր է հղել Սարա Նեթանյահուին՝ զգուշացնելով հնարավոր հայցի մասին: Նա Իսրայելի վարչապետի կնոջը մեղադրել է, իր բնորոշմամբ, «ամենածանր զրպարտություն» պարունակող հայտարարություններ տարածելու մեջ, հայտնում է The Times of Israel-ը:
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը ռազմական միջոցներով կպատասխանի, եթե ԱՄՆ-ն ուժեղացնի երկրի դեմ ծովային շրջափակումը, հաղորդում է Mehr գործակալությունը։
XXI դարում ռեսուրսների համար պայքարը նոր հարթություն է ստանում: Ռազմավարական մրցակցությունը տեղափոխվում է կրիտիկական օգտակար հանածոների դաշտ, որոնք ապահովում են բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության և էներգետիկ անցման զարգացումը:
Բիշքեկում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Փաշինյանի ու Պուտինի հանդիպումը՝ Բիշքեկում
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են:
Ամենապարզը՝ դիմեք ժողովրդին, և վերջ․ Լարված քննարկում Փաշինյանի և Պուտինի հանդիպման ժամանակ
Նշվել է, որ արդեն երրորդ անընդմեջ հարցումն է, որտեղ Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը մեկ երրորդը։
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:
Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ․ Փաշինյանը՝ Պուտինին
Որքան շուտ Հայաստանը կողմնորոշվի, այնքան լավ, Մոսկվան պետք է հասկանա՝ ինչպես զարգացնի հարաբերություններն այսուհետ․ Պուտինը՝ Փաշինյանին
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տարօրինակ է համարել Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը։ Այս մասին նա ասել է Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին։
Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրմանը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացնում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված։
#ՀԻՄԱ․ ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ․ #ՈՒՂԻՂ
Թուրքիայի հասարակական կարծիքի և սոցիոլոգիական հետազոտությունների «GENAR» կենտրոնը հրապարակել է ընթացիկ տարվա օգոստոս ամսվա հարցման արդյունքները։ Հարցման ընթացքում տրվել են ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Օրինակ՝ «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացին աջակցում է հանրության 61.6%-ը, իսկ 38.4%-ը՝ ոչ։ Այդ գործընթացի արդյունքների մասին հարցին ի պատասխան՝ 28.7%-ը նշել է, որ այն «էական […]
Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվել է համատեղ այց դեպի Սյունիք, որտեղ շարունակվում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» / Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը իրականության վերածելու ուղղությամբ աշխատանքները:
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի երկու բնակավայրերի՝ Նովոպավլովկայի և Չերվոնայա Կրինիցայի նկատմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Այս օրերին Հայաստան են այցելել Հնդկաստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչը չենք ցանկանում անտեսել:
Իրանի ամբողջ տարածքում հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայված ավելի քան 3,8 հազար կետերում, որոնցից շատերը գտնվում են դժվարամատչելի շրջաններում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի համակարգողի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամադ Սադեղիանը, հայտնել է Mehr-ը։
Ուկրաինայի բնակիչներին խորհուրդ է տրվում տանը ունենալ խմելու ջրի և սննդամթերքի 7–12 օրվա պաշար՝ հնարավոր ռուսական գնդակոծությունների հետ կապված խափանումների դեպքում։ Միևնույն ժամանակ ամիսներ առաջվա համար սնունդ գնելու անհրաժեշտություն չկա, «Новини.LIVE»-ի եթերում հայտարարել է Կիևում Սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության պետական ծառայության ղեկավար Անատոլի Կատերենչուկը, փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան։
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կրկին զբաղեցրել է գերմանացի քաղաքական գործիչների ժողովրդականության վարկանիշի վերջին տեղը, որը կազմվել է Bild թերթի համար INSA սոցիոլոգիական ինստիտուտի հետազոտության հիման վրա։
Հորմուզի նեղուցով նավագնացության բնականոն ռեժիմի վերականգնման խնդիրը, որը մնում է չլուծված, վնաս է հասցնում բոլոր պետություններին։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Եվրամիությունը չի քննարկում Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վճարումն արագացնելու հարցը։ Այս ֆինանսավորումն արդեն իսկ «անհավանականորեն հավակնոտ» է և կտրամադրվի երկու տարվա ընթացքում, ինչպես պլանավորվել էր սկզբում։
Եվրամիության 11 երկրից բաղկացած խումբը (Ավստրիա, Դանիա, Բելգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Ռումինիա, Իսպանիա և Շվեդիա) պահանջել է վերջ դնել «խոչընդոտող» վետոներին, որոնք վերջին տարիներին կաթվածահար են արել միության արտաքին գործողությունները։ Երկրների պնդմամբ՝ անկեղծ համագործակցության սկզբունքը պետք է գերակայություն ունենա։
Անցած 15 ամսվա ընթացքում մենք ռազմական ոլորտում արձանագրել ենք մեկ տասնամյակին համարժեք առաջընթաց․ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Եվրամիության դիրքորոշումը Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների վերաբերյալ՝ ասելով, որ Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը ԵՄ աջակցությունը խախտում է միջազգային իրավունքը, հակասում ԵՄ կանոնակարգերին և Եվրոպայի արժեքներին։ Այս մասին նա գրել է X հարթակում։
Կրասնոյարսկի Երեխաների իրավունքների միջտարածաշրջանային կենտրոնում հայտնել են, որ հարձակվողը յոթերորդ դասարանի աշակերտուհի է։ Երբ նա փորձել է գործի դնել դանակը, ուսուցչուհուն օգնության է հասել ծնողներից մեկը, որն աղջկան դուրս է հրել դասարանից։