Բաժիններ՝

ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

Եվրամիությունը պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային նոր վարկի միջոցով, որից 5,9 միլիարդ եվրոն կուղղվի ռազմական ծախսերի, իսկ 3,2 միլիարդը՝ բյուջեի աջակցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 8-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։

«Խոսքը 9,1 միլիարդ եվրոյի մասին է, այնպես որ, այդ գումարը Ուկրաինա կհասնի այս ամսվա ընթացքում։ Դրա մի մասը կուղղվի պաշտպանական կարիքների (5,9 միլիարդը), իսկ 3,2 միլիարդը՝ բյուջետային աջակցության համար», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Առաջին փոխանցումները կսկսվեն ամսվա երկրորդ կեսին, հավելել է Ույվարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930